Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hարկային oրենսգրքի 252-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի Շինարարների փողոց 15Ա տան բնակիչ Վաչե Ալեքսանյանի 2022 թվականի նոյեմբեր 7-ի N Կ-1750, Հրազդան համայնքի Խանջյան փողոցի 12 տան բնակիչ Զարուհի Զոհրաբյանի 2022 թվականի նոյեմբերի 11-ի N Կ-1793 և Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 107 շենքի 24 բնակարանի բնակիչ Յուրի Մկրտչյանի 2022 թվականի նոյեմբեր 22-ի N Կ-1880 դիմումները. 1.Հրազդանի համայնքապետարանի 900125001025 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի համար գույքահարկ վճարված գումարից 9288 /ինը հազար երկու հարյուր ութսունութ/ դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Շինարարների փողոց 15Ա տան բնակիչ Վաչե Ալեքսանյանին, 15735/տասնհինգ հազար յոթ հարյուր երեսունհինգ/ դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Խանջյան փողոցի 12 տան բնակիչ Զարուհի Զոհրաբյանին : 2.Հրազդանի համայնքապետարանի 900125002544 հաշվեհամարին որպես անշարժ գույքի համար գույքահարկ վճարված գումարից 4620 /չորս հազար վեց հարյուր քսան/ դրամ հետ վերադարձնել Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 107 շենքի 24 բնակարանի բնակիչ Յուրի Մկրտչյանին: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |