Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 44
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0․21312 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԱՌԿԱ ԿԻՍԱՔԱՆԴ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի, Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21 կետի, հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի 2020 թվականի հունվարի 15-ի N 01/12/00215-2020 թվականի գրությունը և «Հրազդանի N2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2020 թվականի մարտի 16-ի գրությունը․

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Սպանդարյան փողոց 72/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0․21312 հա մակերեսով հողամասը և դրա վրա առկա կիսաքանդ շինությունը (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0613-0120) նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ Հրազդանի N 2 հիմնական նոր դպրոցի կառուցման, սպասարկման, պահպանման և շահագործման նպատակով։
2.Օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել նվիրաբերության պայմանագիր և պայմանագրից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման:
3․Գործարքի կատարման ընթացքում առաջացած բոլոր ծախսերը ենթակա են կատարման «Հրազդանի N2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner