Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 168
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 168


Զեկ. ՎԱՆՈՒՀԻ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ

ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով.

1.Հավանություն տալ 2023 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերին. 1)Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի հատվածի և նոր թաղամասի կոյուղու ցանցերի կառուցում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 90 000 000 ՀՀ դրամ:
2)Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասում բակային տարածքում խաղահրապարակի կառուցման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 000 000 ՀՀ դրամ:
3)Հրազդան համայնքի տարածքում մայթերի նոր եզրաքարերի կառուցման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 100 000 000 ՀՀ դրամ:
4)Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն, Միկրոշրջան, Հարավային և Մաքրավան թաղամասերի միջթաղամասային ճանապարհների հիմնանորոգման և Զ. Անդրանիկի պողոտայի բետոնե բաժանարարների կառուցման և տեղադրման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 450 000 000 ՀՀ դրամ:
5)Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Քաղսիի մանկապարտեզի շենքի ընդլայնման և համայնքի Կենտրոն թաղամասի թիվ 15 մանկապարտեզի տանիքի հիմնանորոգման ու կառուցման, նոր դռների ու պատուհանների տեղադրման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 119 005 860 ՀՀ դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆՈՒՀԻ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner