Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ենթակայության արվեստի և երաժշտական դպրոցներ, մշակութային և սպորտային հաստատություններ հաճախող երեխաների տեղական վճարները ուսումնասիրելու և զեղչելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 25 –ի թիվ 3 արձանագրությունը. 1. Հրազդան համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող հետևյալ երեխաներին վարձավճարի վճարումից ազատել 2022 թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը. 1) Ալեքս Վազգենի Բարսեղյան – «Հրազդան համայնքի թիվ 16 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն 2) Ալեքս Գարիկի Մանասյան – «Հրազդան համայնքի թիվ 16 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |