Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 36
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
«ԿԵՉԱՌՔ» ԲԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  հիմք ընդունելով <<Կեչառք>> ԲԲԸ-ի կողմից ձեռք բերված անշարժ գույքի Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի և ապապետականացման վարչության սեփականաշնորհման պայմանագիրը  և <<Կեչառք>> ԲԲԸ-ի տնօրեն  Ա. Սիմոնյանի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դիմումը.

1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս թիվ 203 հասցեում գտնվող <<Կեչառք>> ԲԲԸ-ի կողմից ձեռք բերված բազմաբնակարան բնակելի շենքի պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 1400.0քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր 0511-0001)՝ 4 042 500 /չորս միլիոն քառասուներկու հազար  հինգ հարյուր / դրամ կադաստրային արժեքով:       
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner