Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 09-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 09-Ն


Զեկ. ԶԱՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ և 14-րդ կետերով, 14-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով, 16-րդ հոդվածով.

1.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզներ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 4400 (չորս հազար չորս հարյուր) դրամ:
2.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական և արվեստի դպրոցներ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել.
1) նկարչական բաժնի համար՝ 2000 (երկու հազար) դրամ,
2)թատերական բաժնի համար՝ 1000 (մեկ հազար) դրամ,
3) մյուս բաժինների համար՝ 3000 (երեք հազար) դրամ:
3.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Վ.Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» բյուջետային հիմնարկի ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել.
1) թաեքվոնդո մարզաձևի համար՝ 4000 (չորս հազար) դրամ,
2) ձյուդո մարզաձևի համար՝ 2000 (երկու հազար) դրամ,
3) բռնցքամարտ մարզաձևի համար՝ 3000 (երեք հազար) դրամ,
4) բազկամարտ մարզաձևի համար՝ 2000 (երկու հազար) դրամ,
5) ծանրամարտ մարզաձևի համար՝ 3000 (երեք հազար) դրամ,
6) ասեղնագործության, տիկնիկագործության և նկարչության խմբի համար՝ 3000 (երեք հազար) դրամ
4.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզներ) ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափը նվազեցնել 50 տոկոսի չափով հետևյալ դեպքերում.
1) միևնույն ընտանիքից երկու և ավելի երեխաների հաճախելու դեպքում՝ երկրորդ և հաջորդ երեխաների համար
2) չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար,
3) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար,
4)դատարանի վճռով ծնողներից մեկի անգործունակ ճանաչված ընտանիքների երեխաների համար,
5)հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ունեցող ծնողի երեխաների համար:
5.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափը նվազեցնել 50 տոկոսի չափով հետևյալ դեպքերում.
1)չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար,
2)միակողմանի ծնողազուրկ երեխաների համար,
3)հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ունեցող ծնողի երեխաների համար,
4)դատարանի վճռով ծնողներից մեկի անգործունակ ճանաչված ընտանիքների երեխաների համար:
6.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզներ) և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝
1)երեխան երկկողմանի ծնողազուրկ է,
2)երեխայի ծնողը զոհվել է Արցախյան պատերազմում:
7.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» բյուջետային հիմնարկ և «Հրազդան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» բյուջետային հիմնարկ հաճախող երեխաների մարզումներն ու ուսուցումն իրականացնել անվճար:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԶԱՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.16 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner