Այսօր: Երկուշաբթի, 30 Հունվարի 2023թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 55
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 55


Զեկ. ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով.

1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով.
1)Վարուժան Սաֆարյան՝ համայնքի ղեկավարի տեղակալ,
2)Ռոբերտ Դանիելյան՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար,
3)Գուրգեն Հակոբյան՝ համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
4)Գոռ Մաթևոսյան՝ համայնքապետարանի աշխատակազմի Եկամուտների հաշվարկման և հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար,
5)Արևիկ Եփրեմյան՝ համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար,
6)Աշոտ Ասրյան՝ համայնքի ավագանու անդամ,
7)Արա Հարությունյան՝ համայնքի ավագանու անդամ,
8)Անի Ղազարյան՝ համայնքի ավագանու անդամ:
2.Աճուրդավար նշանակել համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանին:
3.Արձանագրող նշանակել համայնքապետարանի աշխատակազմի Գյուղատնտեսություն և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Զաքարյանին:
4.Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի օգոստոսի 14-ի «Մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» N 100 որոշումը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Հրազդան
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner