Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի. 1.Հրազդան համայնքի սեփականություն համարվող Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 13-րդ փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող շենքից 50 քմ տարածք մեկ տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել Շուշանիկ Եղիազարյանին պարի դասընթացներ անցկացնելու համար,շաբաթական երեք օր՝ երեքշաբթի,հինգշաբթի և շաբաթ օրերին,ժամը 15:00-ից մինչև 20:00:
2.Վարձավճարի չափը մայիս ամսից մինչև հոկտեմբեր ամիսը սահմանել 10.000(տասը հազար) դրամ ամսական:Նոյեմբեր ամսից մինչև ապրիլ ամիսը սահմանել 30.000(երեսուն հազար) դրամ՝ ամսական, կապված ջեռուցման սեզոնի հետ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |