Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 54
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21 կետի և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ բաժնի 46.2 կետի.

1.Թույլատրել մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում ընդգրկված հետևյալ հողամասերը.
1)Վանատուր թաղամաս, Հայ Ֆիդայիների փողոց 33/6 հասցեում գտնվող 30.0 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը՝ 10000 (տասը հազար) դրամ մեկնարկային վարձաչափով, 99 (իննսունինը) տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0304-0098): Մրցույթի մեկ քայլի չափը սահմանել 2000 (երկու հազար) դրամ:
2)Միկրոշրջան թաղամաս, 4-րդ փողոց 20/7 հասցեում գտնվող 184.0 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը՝ 37000 (երեսունյոթ հազար) դրամ մեկնարկային վարձաչափով, 99 (իննսունինը) տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0144-0026): Մրցույթի մեկ քայլի չափը սահմանել 3000 (երեք հազար) դրամ:
3)Կենտրոն թաղամաս 29/16 հասցեում գտնվող 24.0 քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 6000 (վեց հազար) դրամ մեկնարկային վարձաչափով, 99 (իննսունինը) տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0455-0036): Մրցույթի մեկ քայլի չափը սահմանել 1000 (մեկ հազար) դրամ:
4)Կենտրոն թաղամաս 55/41 հասցեում գտնվող 30.55 քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 7000 (յոթ հազար) դրամ մեկնարկային վարձաչափով, 99 (իննսունինը) տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0458-0112): Մրցույթի մեկ քայլի չափը սահմանել 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ:
5)Կենտրոն թաղամաս, Օգոստոսի 23-ի փողոց 42/5 հասցեում գտնվող 14.5 քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 10000 (տասը հազար) դրամ մեկնարկային վարձաչափով, 99 (իննսունինը) տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0452-0237): Մրցույթի մեկ քայլի չափը սահմանել 2000 (երկու հազար) դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner