Այսօր: Երկուշաբթի, 30 Հունվարի 2023թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 132
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 132


Զեկ. ԳՈՌ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hարկային oրենսգրքի 252-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 77 շենքի 5 բնակարանի բնակիչ Արթուր Մելքոնյանի 2022 թվականի հունիսի 29-ի N Կ-1059, Հրազդան համայնքի Շահումյան փողոցի 52 տան բնակիչ Վարդան Վարդանյանի 2022 թվականի հուլիսի 4-ի N Կ-1082, Հրազդան համայնքի Ջրառատ թաղամասի 568 տան բնակիչ Արտավազդ Դավթյանի 2022 թվականի հուլիսի 8-ի N Կ-1095 և «ԿԱՐ-ԷԴՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Կարեն Մինասյանի 2022 թվականի հուլիսի 20-ի Կ-1134 դիմումները.

1. Հրազդանի համայնքապետարանի 900125001215 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի համար գույքահարկ վճարված գումարից 34653 /երեսունչորս հազար վեց հարյուր հիսուներեք/ դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 77 շենքի 5 բնակարանի բնակիչ Արթուր Մելքոնյանին, 7282/յոթ հազար երկու հարյուր ութսուներկու/ դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Շահումյան փողոցի 52 տան բնակիչ Վարդան Վարդանյանին և 21652/քսանմեկ հազար վեց հարյուր հիսուներկու/ դրամ հետ վերադարձնել Հրազդան համայնքի Ջրառատ թաղամասի 568 տան բնակիչ Արտավազդ Դավթյանին:
2. 42125 /քառասուներկու հազար հարյուր քսանհինգ/ դրամ գումարը վերադարձնել «ԿԱՐ-ԷԴՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՌ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Հրազդան
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner