Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 173-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  36-րդ  հոդվածի 1-ին մասի   37-րդ հոդվածի, «Հուղարկավորությունների կազմակերպմանև գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1910-Ն որոշման 1-ին կետի է) ենթակետով  հաստատված 7-րդ հավելվածի՝

1. 2019 թվականին Հրազդան համայնքի վարչական տարածքում գործող համայնքային գերեզմանատներում վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի արժեքըսահմանել  5000  հայկական  դրամ  մեկ  քառակուսի  մետրի  համար:
2. 2019 թվականին Հրազդան համայնքի վարչական տարածքում գործող համայնքային գերեզմանատներում հուղարկավորությունների կազմակերպման ընթացքում գերեզմանոցների տեղհատկացման և չափագրությունների ծառայության վճարը սահմանել 3000 հայկական դրամ :
3.Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողական պարտականությունների  կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորությունների ժամանակ սույն որոշմամբ սահմանված վճարները գանձման ենթակա չեն:   
4. Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 15-ի «Հրազդան համայնքի վարչական տարածքում համայնքային գերեզմանատներում հուղարկավորության կազմակերպման աշխատանքների դիմաց գանձվող վճարի  դրույքաչափ սահմանելու մասին» N 128 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner