Այսօր: Չորեքշաբթի, 6 Նոյեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 90
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 02-Ի N 07-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.

1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 02-ի N 07 նիստի օրակարգը.
1) Հրազդանի համայնքապետարանի «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը, կանոնադրությունը և ամրացվող գույքի կազմը հաստատելու մասին
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 14-ի N 60 որոշման 1-ին կետը ուժը կորցրած ճանաչելու մասին
3) Հրազդան համայնքի ավագանու թվով 4 (չորս) խմբակցությունների գործունեության ապահովման նպատակով գործավարների և փորձագետների հաստիքային միավորները և աշխատավարձերը սահմանելու մասին
4) Փոխադրամիջոցի գույքահարկի չափից ավել վճարված գումարները վերադարձնելու մասին
5) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին
6) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
7) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերը ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
8) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող կիսակառույց բազմաբնակարան բնակելի շենքը և դրա սպասարկման և պահպանման համար նախատեսված հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին
9) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասին
10) 0.0045հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասին
11) Գուրգեն Գյուլնազարյանին պատկանող ավտոտնակի պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին
12) Կարեն Արսենյանին պատկանող ավտոտնակի պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին
13) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին
14) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին
15) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին
16) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին
17) Կադաստրային քարտեզում հայտնաբերված անճշտության ուղղում կատարելու և համայնքային սեփականություն ճանաչելու մասին
18) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
19) Սեփական կարիքների համար ընդերքի օգտագործման մասին
20) Ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին
21) Աշակերտներին դրամական պարգևներ տրամադրելու մասին
22) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
23) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner