Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 –րդհոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի, հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 19-ի N21 որոշումը 1.Ընդունել Հրազդանի համայնքապետարանին Իջևանի համայնքապետարանի կողմից նվիրաբերված Ռենո մակնիշի լվացող և Միլենիում մակնիշի մաքրող-սրբող ավտոմեքենաները: 2.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հատկացնել «Հրազդանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |