Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ բաժնի 46.2-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով. 1.Ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում ընդգրկված, բնակավայրերի նպատակային նշանակության հետևյալ հողամասերը. 1)Ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամասի 8-րդ փողոց 3/3 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասը՝ 6.0քմ մակերեսով (կրպակ տեղադրելու), 40 000 (քառասուն հազար) դրամ տարեկան վարձավճարով, 5 (հինգ) տարի ժամկետով: 2)Ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Տիգրան Մեծի փողոց 22/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասը՝ 20.0քմ մակերեսով (ավտոտնակ կառուցելու), 12 000 (տասներկու հազար) դրամ տարեկան վարձավճարով, 99 (իննսունինը) տարի ժամկետով: 3)Ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս 44/22 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասը՝ 19․9քմ մակերեսով (ավտոտնակ տեղադրելու), 12 000 (տասներկու հազար) դրամ տարեկան վարձավճարով, 15 (տասնհինգ) տարի ժամկետով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |