Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի. 1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 85/3 հասցեում գտնվող 39,98 քառակուսի մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը օտարել աճուրդային կարգով: 2.Մեկնարկային գինը սահմանել 1.080.000 (մեկ միլիոն ութսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն <<Էքսպերտ Օցենկա>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարված շուկայական արժեքի գնահատման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |