Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ բաժնի 46.2 կետի «ա» ենթակետի պահանջների. 1.Ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում ընդգրկված բնակավայրերի նպատակային նշանակության հետևյալ հողամասերը. 1)Կենտրոն թաղամաս 88/8 հողամասը` 20.0 քմ (ավտոտնակ կառուցելու)` 5000 (հինգ հազար) դրամ տարեկան վարձավճարով՝ 99 (իննսունինը) տարի ժամկետով: 2)Կենտրոն թաղամաս, Տիգրան Մեծի փողոց 121 հողամասը` 19.95 քմ (ավտոտնակ կառուցելու)` 5000 (հինգ հազար) դրամ տարեկան վարձավճարով՝ 99 (իննսունինը) տարի ժամկետով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |