Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 207
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հրազդան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի «Մեկ անձից գնում կատարելու մասին» թիվ 183 որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ «2. Թույլատրել ապրանքների /զարդեր, լույսեր, խաղալիքներ/ ձեռքբերման համար պայմանագիր կնքել անհատ ձեռնարկատեր Մարիամ Հակոբյանի հետ` 621 000 /վեց հարյուր քսանմեկ հազար / դրամ արժեքով և միջոցառումների ծառայության մատուցման պայմանագիր կնքել <<Բեմել>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` 4 220 000 /չորս միլիոն երկու հարյուր քսան հազար/ դրամ արժեքով:»:
2. Հրազդան համայնքի ավագանու ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի «Մեկ անձից գնում կատարելու մասին» թիվ 183 որոշումը լրացնել 3-րդ կետով հետևյալ խմագրությամբ. «3. Անհրաժեշտության դեպքում <<Բեմել>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել սկզբնական պայմանագրի կատարման համար անհրաժեշտ դարձած ապրանքներ ՝ չգերազանցելով սկզբնական պայմանագրի ընդհանուր գնի 10 տոկոսը:»:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner