Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 95
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների.

1.Աճուրդային կարգով օտարել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող հետևյալ հողամասերը․
1)Կենտրոն թաղամաս 70/32 հասցեում գտնվող 60.0 քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը` 300000 (երեք հարյուր հազար) դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-0465-0029):
2) Միկրոշրջան թաղամաս, 14-րդ փողոց 30/1 հասցեում գտնվող 489.1 քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը` 1800000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-0512-0048):
3) Վերին Աղբյուրակ թաղամաս, Այգեգործական զանգված, 4-րդ փողոց 87/1 հասցեում գտնվող 1000.0 քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը` 1000000 (մեկ միլիոն) դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-0099-0139):
4) Հարավային թաղամաս, Երևանյան փողոց 46 հասցեում գտնվող 260.5 քմ մակերեսով բնակավայրերի բակելի կառուցապատման հողամասը` 550000 (հինգ հարյուր հիսուն հազար) դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-0683-0119):
5)Կենտրոն թաղամաս, Օգոստոսի 23-ի փողոց 22/1 հասցեում գտնվող 75.0 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը` 400000 (չորս հարյուր հազար) դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001- 0454-0118):
6)Վանատուր թաղամասում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերից 5.1 հա մակերեսով հողամասը` 4000000 (չորս միլիոն) դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-0952-0004):
7)Վանատուր թաղամասում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերից 2.16 հա մակերեսով հողամասը` 2300000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-0952-0006):
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner