Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 168-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ և 14-րդ կետերով, 14-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով, 16-րդ հոդվածով.

1.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների (նախադպրոցական ուսումնական հաստատություններ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 4400 (չորս հազար չորս հարյուր) հայկական դրամ:
2.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, և արվեստի դպրոցներ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 3000 (երեք հազար) հայկական դրամ , նկարչական բաժնում` 2000 (երկու հազար ) հայկական դրամ:
3.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության <<Վ. Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն>> բյուջետային հիմնարկի ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել.
1) թաեքվոնդո մարզաձևի համար -4000 (չորս հազար) հայկական դրամ,
2) ձյուդո մարզաձևի համար-2000 (երկու հազար) հայկական դրամ,
3) բռնցքամարտ մարզաձևի համար-3000 (երեք հազար) հայկական դրամ,
4) բազկամարտ մարզաձևի համար-2000 (երկու հազար) հայկական դրամ,
5) ծանրամարտ մարզաձևի համար-3000 (երեք հազար) հայկական դրամ:
4.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափը նվազեցնել 50 տոսկոսի չափով հետևյալ դեպքերում.
1)միևնույն ընտանիքից երկու և երեք երեխաների հաճախելու դեպքում ` երկրորդ և երրորդ երեխաների համար,
2) չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար,
3) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար,
4) դատարանի վճռով ծնողներից մեկին անգործունակ ճանաչված ընտանիքների երեխաների համար,
5)Արցախյան ազատամարտի մասնակիցների, հիվանդության և աշխատանքային հաշմանդամության կարգ ունեցող ծնողների երեխաների համար:
5.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական և արվեստի դպրոցներ) ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափը նվազեցնել 50 տոկոսի չափով.
1) չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար,
2) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար,
3)Արցախյան ազատամարտի մասնակիցների, հիվանդության և աշխատանքային հաշմանդամության կարգ ունեցող ծնողների երեխաների համար:
6. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար տեղական վճարի վճարումից ազատել:
7. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» բյուջետային հիմնարկ և «Հրազդան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» բյուջետային հիմնարկ հաճախող երեխաների մարզումներն ու ուսուցումն իրականացնել անվճար:
8. Սույն որոշմամբ սահմանված արտոնությունները կկիրառվեն սույն որոշման 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված ծառայություններից օգտվողների կողմից համապատասխան արտոնությունը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում` փաստաթղթերը ներկայացնելուն հաջորդող ամսվա 1-ից:
7. Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 14-ի «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կողմից 2019 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափերը եվ կիրառվող զեղչերի չափերը հաստատելու մասին» N 164-Ն որոշումը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner