Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ,արվեստի և երաժշտական դպրոցներ, մշակութային և սպորտային հաստատություններ հաճախող երեխաների տեղական վճարները ուսումնասիրելու և զեղչելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 6 արձանագրությունը. 1. Նվազեցնել Հրազդան համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ, արվեստի և երաժշտական դպրոցներ հաճախող հետևյալ երեխաների տեղական վճարները 50%-ի չափով 2022 թվականի հոկտեմբերի 1- ից մինչև դեկտեմբերի 31-ը. 1) Վաղինակ Վիգենի Սահակյան - «Հրազդան համայնքի թիվ 12 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն 2) Դավիթ Հարութի Աթասյան - « Հրազդան համայնքի թիվ 15 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն 3) Միլենա Ռուբենի Սարգսյան–«Երվանդ Քոչարի անվան մանկական արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն 2. Հրազդան համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող հետևյալ երեխաներին վարձավճարի վճարումից ազատել 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը. 1) Նարեկ Գոռի Գևորգյան - «Հրազդան համայնքի թիվ 15 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն 2) Նարե Գոռի Գևորգյան - «Հրազդան համայնքի թիվ 15 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |