Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 199
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի.

1․Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի 20-րդ շենքի թիվ 6 բնակարանի բնակչուհի Անուշ Հայկազի Մխիթարյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի վկայական N 2600715, տրված՝ 2008 թվականի օգոստոսի 25-ին) Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 14-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող 162․0 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 14-րդ փողոց 2/2 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15112019-07-0336, գաղտնաբառ՝ Y3ZE7DU7G3R5) 161․6 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը՝ 310000 (երեք հարյուր տասը հազար) դրամ կադաստրային արժեքով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0512-0046)՝ հիմք ընդունելով Անուշ Մխիթարյանի դիմումը։
2․Կոտայքի Մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 41-րդ շենքի թիվ 7 բնակարանի բնակչուհի Մայրամ Վազգենի Ստեփանյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի վկայական N 2564485, տրված՝ 201 թվականի դեկտեմբերի 28-ին) Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23-ի փողոց 40/3 հասցեում գտնվող 75․0 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23-ի փողոց թիվ 40/6 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15112019-07-0360, գաղտնաբառ՝ IF8I5DAN1ANS) 12.2 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը՝ 36000 (երեսունվեց հազար) դրամ կադաստրային արժեքով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0454-0114)՝ հիմք ընդունելով Մայրամ Ստեփանյանի դիմումը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner