Համաձայն Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ բաժնի 46.2 կետի «ա» ենթակետի պահանջների. 1.Ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում ընդգրկված բնակավայրերի նպատակային նշանակության հետևյալ հողամասերը. 1)Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 28/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասը` 20.0 քմ մակերեսով (տնտեսական շինություն կառուցելու)` 16000 (տասնվեց հազար) դրամ տարեկան վարձավճարով՝ 99 (իննսունինը) տարի ժամկետով: 2)Միկրոշրջան թաղամաս 301/9 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասը` 19.95 քմ մակերեսով (ավտոտնակ կառուցելու)` 5000 (հինգ հազար) դրամ տարեկան վարձավճարով՝ 99 (իննսունինը) տարի ժամկետով: 3)Կենտրոն թաղամաս 91/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասը` 19.95 քմ մակերեսով (ավտոտնակ կառուցելու)` 5000 (հինգ հազար) դրամ տարեկան վարձավճարով՝ 99 (իննսունինը) տարի ժամկետով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |