Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 207
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 41
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳՈՌ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hարկային oրենսգրքի 252-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 317 շենքի 27 բնակարանի բնակիչ Կարինե Գյուլումյանի 2022 թվականի փետրվարի 18-ի N Կ-273, Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 63 շենքի 7 բնակարանի բնակիչ Հայաստան Մադոյանի 2022 թվականի հունվարի 12-ի Կ-29, Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 38 շենքի 80 բնակարանի բնակիչ Մկրտիչ Եղիազարյանի 2022 թվականի հունվարի 25-ի Կ-137, Հրազդան համայնքի Ջրառատ թաղամասի 219Ա տան բնակիչ Նարեկ Ավետիսյանի 2022 թվականի հունվարի 7-ի Կ-11, <<ՀՐԱԶԴԱՆ ՎԵՐԵԼԱԿ>> Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության տնօրեն Գարիկ Գալստյանի 2022 թվականի հունվարի 19-ի Կ-73, Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 63 շենքի 45 բնակարանի բնակիչ Վահե Այվազյանի 2022 թվականի փետրվարի 23-ի Կ-307 և Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Խանջյան փողոցի 1Ա շենքի 22 բնակարանի բնակիչ Մերի Մարտիրոսյանի դիմումները.

1. Հրազդանի համայնքապետարանի 900125001215 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի համար գույքահարկ վճարված գումարից 6498 /վեց հազար չորս հարյուր իննսունութ / դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 317 շենքի 27 բնակարանի բնակիչ Կարինե Գյուլումյանին, 6240/ վեց հազար երկու հարյուր քառասուն / դրամը՝ Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 63 շենքի 7 բնակարանի բնակիչ Հայաստան Մադոյանին, 5899 / հինգ հազար ութ հարյուր իննսունինը / դրամը՝ Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 38 շենքի 80 բնակարանի բնակիչ Մկրտիչ Եղիազարյանին, 7314/յոթ հազար երեք հարյուր տասնչորս/ դրամը՝ Հրազդան համայնքի Ջրառատ թաղամասի 219Ա տան բնակիչ Նարեկ Ավետիսյանին, 9450/ինը հազար չորս հարյուր հիսուն/դրամ` Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 63 շենքի 45 բնակարանի բնակիչ Վահե Այվազյանին գույքահարկի գծով առաջացած գերավճարների չափով:
2. 12700 /տասներկու հազար յոթ հարյուր/ դրամ գումարը «ՀՐԱԶԴԱՆ ՎԵՐԵԼԱԿ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը Ծաղկաձոր համայնքի գույքահարկի գումարը Հրազդան համայնքի գույքահարկի հաշվեհամարին սխալմամբ մուծելու պատճառով և 52400 /հիսուներկու հազար չորս հարյուր/ դրամ գումարը Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Խանջյան փողոցի 1Ա շենքի 22 բնակարանի բնակիչ Մերի Մարտիրոսյանին Քաջարան համայնքի գույքահարկի գումարը Հրազդան համայնքի գույքահարկի հաշվեհամարին սխալմամբ մուծելու պատճառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՌ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner