Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: Քննարկվեցին մի շարք հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց սուբվենցիոն հայտի շրջանակներում իրականացված Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու բեմի և սանհանգույցի վերանորոգման աշխատանքների մասին: Աշխատանքների ավարտից հետո անհրաժեշտություն առաջացավ իրականացնել, կազմակերպել կոյուղագծերի կառուցման ու ջրամատակարարման ապահովման աշխատանքները, քանի որ առկա համակարգերը մաշված էին և այլևս պիտանի չէին օգտագործման:
Ինչպես նաև ընթացքի մեջ են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերը, որոնք տեղափոխվել են 2024 թվական ժամանակի սղության պատճառով՝ ասֆալտապատում, մայթերի բարեկարգում, եզրաքարերի տեղադրում:
Այս պահին ընթանում են նաև գծանշման աշխատանքներ, սա կրում է ամենամյա բնույթ: Գծանշումներ կլինեն համայնքի գլխավոր, երկրորդական և միջթաղամասային փողոցներում: Նախատեսվում է վերոհիշյալ աշխատանքներն ավարտին հասցնել հունիս ամսվա վերջին: Իրականացվում են նաև պարտադիր շրջայցեր առևտրի օբյեկտներում:
Իսկ Քաղսի, Սոլակ բնակավայրերում էլ ընթանում են ոռոգման ցանցի բարենորոգումներ, այն ավելի հասանելի դարձնելու բնակչությանը:
Քննարկվեցին նաև այլ հարցեր , համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման մասին , ինչպես նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին: |