Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 17
 
Համար 17Ամսաթիվ 25/09/2023 10:00
Վարող ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

     Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում խոսվեց Հրազդան խոշորացված համայնքի ողջ տարածքում կառուցված ինքնակամ կառույցների մասին, առ այն որ հաշվառման համար սահմանվել է վերջնաժամկետ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը: Սահմանված ժամկետներում ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկությունների և փաստաթղթերի հաշվառման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար հարկավոր է սահմանված կարգով դիմել Կադաստրի կոմիտե, այնուհետև չափագում իրականացնող կազմակերպությանը: Սահմանված ժամկետի ավարտից հետո հնարավոր չի լինի իրականացնել ինքնակամ շինությունների հաշվառումն ու օրինականացումը:

   Քաղսի բնակավայրում ընթանում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի անմահ հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի շինարարական աշխատանքները, այս մասին զեկուցվեց վարչական ղեկավարի կողմից, նախատեսվում է աշխատանքներն ավարտին հասցնել մինչև նոյեմբեր:

  Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար կազմվեց հանձնաժողով, համայնքի ղեկավարի  կողմից տրվեց հանձնարարական լինել հետևողական, նրանց ապահովել կացարանով և առաջին անհրաժեշտության պարագաներով:

   Համայնքի ղեկավարի կողմից տրվեցին նաև այլ հանձնարարականներ, դրանց կատարումը վստահվեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վ.Սաֆարյանին և աշխատակազմի քարտուղար Ռ.Դանիելյանին:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner