Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականը, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: Քննարկվեցին մի շարք հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ:
Հունվար-փետրվար ամիսներին սկսվել և դեռևս ընթացքի մեջ են մոտ 15 գնման ընթացակարգեր, այդ թվում ապրանքներ, աշխատանքներ, ծառայություններ:
Հայտարարվել և արդեն պայմանագրի կնքման փուլում են համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների, ՆՈՒՀ-երի, երաժշտական դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքները:
Արդեն կնքվել և ձեռք բերման փուլում են քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների թիթեղներն ու իզոգամները: Ձեռք բերման փուլում են նաև լեդ լուսատուների թվով 150 հատ, ընդհանուր 7 միլիոն դրամի արժողությամբ պայմանագրերը:
Հրազդանի թիվ 2ՆՈՒՀ-ի գազաֆիկացման աշխատանքների մրցույթը և կոմունալ տնտեսությանը պատկանող ավտոպարկի և անվադողերի գնման ընթացակարգը սկսվել է:
Կնքվել է պայմանագիր հողերի չափագրման, մինի ամբարձիչ տրակտորի և ֆոտոնկարահանման խցիկի համար:
Բոլոր ընթացակարգերի առումով հունվար, փետրվար ամիսներին կայացած գնումների արդյունքում ունեցել ենք մոտ 10 միլիոն դրամի տնտեսում և բարձր մրցակցություն: Գնման ընթացքի ժամանակահատվածում եղել են հարցումներ, օրենքով սահմանված կարգով տրվել են համապատասխան պարզաբանումներ:
|