Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 5
 
Համար 5Ամսաթիվ 11/03/2024 10:00
Վարող ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի առաջին  տեղակալը, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականը, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: Քննարկվեցին մի շարք հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ:  
   Հանձնարարվեց մասնավորապես հետամուտ լինել  համայնքի այն փողոցներին որտեղ առաջիկայում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ, հետագայում հնարավոր բարդություններից խուսափելու համար հին խողովակները փոխարինել նոր խողովակներով, ինչպես ջրատար, այնպես էլ ոռոգման ջրերի խողովակները , որպեսզի երբևէ նոր ասֆալտը քանդելու անհրաժեշտություն չառաջանա :     
 Զեկուցվեց  նաև արտաքին լուսավորության մասին առ այն , որ առաջիկայում հին լեդ լուսատուները կփոխարինվեն նորերով, կավելացվի արտաքին լուսավորություն այն հատվածներում որտեղ երբևէ չի եղել լուսավորություն:        
   Ինչպես նաև հանձնարարվեց ստուգել շչակները, շտկել թերությունները որպեսզի բոլոր շչակները լինեն սարքին վիճակում, չլինեն անսարք շչակներ, պարբերաբար փորձարկել ու արդյունքների մասին զեկուցել:      
Անհրաժեշտությունից ելնելով Հրազդանի կենտրոնական գերեզմանատանը կտրամադրվի լրացուցիչ տարածք, սա պայմանավորված այն հանգամանքով որ առկա տարածքն այլևս բավական չէ:         
Մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար ստեղծվել է գործերի կառավարման հանձնաժողով: Այս գործընթացը հնարավորություն է տալիս 16 տարին լրացած բնակչին մասնակցելու Հրազդան համայնքի զարգացմանն ու բարեկարգմանը, ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner