Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 8
 
Համար 8Ամսաթիվ 08/04/2024 08:00
Վարող ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: Քննարկվեցին մի շարք հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ:               
 Այս տարի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներդրել է «Համայնքներում տեղական մասնակցային բյուջետավորման գործընթացների կազմակերպման և իրականացման վերաբերյալ» գործընթաց, Հրազդան համայնքն իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու այս գործընդացին, որն արդեն մեկնարկել է: Համապատասխանաբար ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են այդ հանձնաժողովի լիազորությունները, աշխատակարգը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Որպեսզի քաղաքացիները նույնպես իրենց մասնակցությունը բերեն տեղական ինքնակառավարմանը ներդրում ունենալով համայնքում ոլորտային զարգացմանն ու առաջընթացին, սոցիալական հարթակում հայտարարություն է տարածվել ծրագրային առաջարկ ներկայացնելու մասին: Ստացված բոլոր առաջարկները հանձնաժողովի նիստում դրվեցին քվեարկության,  ընտրվեց երկու ծրագրային առաջարկ: Նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են:                              

Համայնքի ղեկավարին զեկուցվեցին կատարված հանձնարարականների մասին:

Զեկուցվեց նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի ու արդյունքների մասին:

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner