Բովանդակություն * | Հերթական խորհրդակցությանը Հրազդան համայնքի ղեկավարն ընդունեց Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ասմունքի խմբի սաներին, ովքեր մասնակցել են «Գլոբալ արվեստ» հանրապետական փառատոնին՝ զբաղեցնելով 1-ին և 2-րդ տեղեր, ինչպես նաև արժանանալով «Մեծ մրցանակ» պատվավոր մրցանակին:Համայնքի ղեկավարն իր խորին շնորհակալությունն ու պատրաստակամությունն հայտնեց սաներին նմանատիպ միջոցառումներում նորանոր ձեռքբերումների հասնելու համար մշտապես աջակցելու հարցում: Խորհրդակցության ժամանակ վարչական շրջանի ղեկավարների հետ միասին քննարկվեց ամանորյա նախապատրաստարական աշխատանքների և նոր զարդարանքներ ձեռք բերելու հարցը: Քննարկվեց նաև գալիք տարում ձեռք բերվող նոր տեխնիկայի հարցը: Տեղեկացվեց, որ ավարտվել են Պուրակային փողոցի շինարարական աշխատանքները: |