Բովանդակություն * | Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: Լեռնանիստ բնակավայրի բնակիչները երկար տարիներ չեն ունեցել կենտրոնացված ջրամատակարարարում, ապրել են խմելու կենսական նշանակություն ունեցող ջրի պակասով: Նրանք ստիպված էին ջուրը ստանալ տան բակերում փորված ջրհորներից: Կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրով Լեռնանիստի բնակիչների կենտրոնացված ջրամատատակարարման հարցին վերջնական լուծում է տրվել: Ծրագրի հիմնական նպատակը մշտական ջրամատակարարումն ու խմելու ջրի հասանելությունն է Լեռնանիստ բնակավայրում: Հրազդանի թիվ 12, 13 և 16 մանկապարտեզների խոհանոցները տևական ժամանակ է ինչ գտնվում էին անբարեկարգ վիճակում և վերանորոգման խիստ կարիք ունեին: Ուստի անհրաժեշտությունից ելնելով սկսվեցին մանրակրկիտ պլանավորվել վերանորոգման աշխատանքները: Շինարարներն իրականացրեցին ապամոնտաժման աշխատանքները, իսկ էլեկտրական և սանտեխնիկական համակարգերի թարմացումը կարևոր քայլ էր ժամանակակից պահանջներին և սանիտարական չափորոշիչներին համապատասխան անվտանգ ու հարմարավետ խոհանոցներ ունենալու համար: Քննարկվեց նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին: |