Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:
Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցը օրենսդրությամբ սահմանված կարգով կապամոնտաժվի : Ինքնակամ կառույցի քանդման համար աշխատանքներ են իրականացվում իրավախախտ անձանց հայտնաբերելու ուղղությամբ , սեղմ ժամկետներում վերջիններիս միջոցների հաշվին ինքնակամ տեղադրված շինությունները ապամոնտաժելու համար: Նրանք բոլորը նախապես ծանացվում են, որից հետո ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ վերոհիշյալ շինությունները համայնքի կողմից ապամոնտաժվու համար:
Առատ ձյան հետևանքով առաջացած անանցանելի ճանապարհները ամենօրյա պարբերությամբ մաքրվում են, ցանվում է աղ ու ավազ, հետևաբար այս պահի դրությամբ անանցանելի ճանապարհներ չկան:
Քննարկվեց նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը: |