Հերթական գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվեց հետևյալի մասին.
Առևտրի օբյեկտների՝ խանութներ, ռեստորաններ, ստուգայցեր ու շրջայցեր կատարելու մասին, ամփոփելու համար տուրքերի հավաքագրումը ըստ տարածքի չափերի մակերեսի փոփոխության:
Ըստ բնակիչների բողոքների երթուղիների կանոնավոր երթևեկության վերահսկողություն մասին:
Ճանապարհային նշանների, գծանշումների թարմացման , ըստ անհրաժեշտության նորերով կահավորելու մասին:
Գովազդային վահանակների փոփոխության, շրջայցի ընթացքում հայտնաբերված ավելորդ գովազդային պաստառների հեռացման մասին:
Զեկուցվեց նաև աղբահանության վերաբերյալ ինչը վերջին ժամանակներում շատ բարդացել է կապված արցախցիների գալով:
Խոսվեց համայնքում այս պահին ընթացող սուբվենցիոն ծրագրերի մասին, դրանց կատարման ու ժամկետների մասին, ծրագրերի մի մասն էլ հաջորդ տարի տեղափոխելու վերաբերյալ:
Գույքահարկի, հողի հարկի, աղբահանության վճարների, դրանց հավաքագրման մասին, որպեսզի տարեվերջում ապահովվի 100 տոկոս մուտքեր ու կատարողական:
Բյուջեի մասին, որը լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր ուղղվում է համայնքային ծրագրերի իրականացմանը:
Հընթացս քննարկվեցին այլևայլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից էլ տրվեցին հանձնարարականներ ամենօրյա պարբերականությամբ զեկուցել համայնքում ընթացող շինարարական աշխատանքների մասին, ինչպես նաև համայնքի սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի վերաբերյալ: |