Բովանդակություն * | Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: Քննարկվեցին մի շարք հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ:
Այս տարի Հրազդան համայնքը պատրաստվում է մեծ շուքով տոնելու իր հոբելյանական 65 ամյակը: Տարին հագեցած կլինի մասսայական միջոցառումներով, սպորտային մրցաշարերով ու տարաբնույթ մրցույթներով: Այս ամենը կկրի շարունակական բնույթ ու կտևի մինչև տարեվերջ: Միջոցառումների մեկնարկը կտրվի հունիսից, իրենց ելույթներով հանդես կգան քաղաքի պարային համույթները, համերգ-միջոցառումներին իրենց մասնակցությունը կբերեն քաղաքի երգիչ-երգչուհիները: Իսկ բուն հոբելյանական միջոցառումը տեղի կունենա հուլիսի 27-ին: Կլինի պաշտոնական ընդունելություն, որին կհաջորդի շրջայց քաղաքում, տաղավարների ներկայացում ըստ բնակավայրերին բնորոշ ուտեստների ցուցադրությամբ ու համտեսով: Հոբելյանական միջոցառումը կեզրափակվի գալա համերգով , որին կմասնակցեն Երևանից հրավիրված երգիչներն ու երգչուհիները, այն տեղի կունենա Սահմանադրության հրապարակում, տոնական համերգը կամփոփվի հրավառությամբ: Քննարկվեցին նաև այլ հարցեր , համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման մասին , ինչպես նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին: |