Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Սուսաննա Կարապետյանի 2025 թվականի օգոստոսի 25-ի դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (տրված 2025 թվականի հուլիսի 1-ին ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից՝ գրանցված գրանցամատյանում 2545, ժառանգական գործ 171), Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023D3FKXX), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի օգոստոսի 21-ի թիվ 52 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Միկրոշրջան թաղամասում գտնվող 07-001-0506-0001 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամասի 3-րդ փողոց, 406:
2.Մայիս Չիլինգարյանի (ներկայումս հանգուցյալ, մահվան վկայական II-ՕД թիվ 692240, տրված՝ 2024 թվականի փետրվարի 16-ին) կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 3-րդ փողոց 406 հասցեում գտնվող 42․3քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը ճանաչել օրինական:
3.Ավտոտնակը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 22․0քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: