Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Արմեն Առաքելյանի 2023 թվականի նոյեմբերի 20-ի դիմումը. 1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Չարենցի փողոց թիվ 3 տան բնակիչ Արմեն Լևիկի Առաքելյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N09112022-07-0053 գաղտնաբառ՝ R2DMMQQQAMQT) Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Ս.Սպանդարյան փողոց 49/1 հասցեում գտնվող 731.9քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N14112023-07-0180, գաղտնաբառ՝ 9ANMAZWWACT2) Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Ս.Սպանդարյան փողոց 49/3 հասցեում գտնվող 281.2քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը՝ 1 249 100 (մեկ միլիոն երկու հարյուր քառասունինը հազար մեկ հարյուր) դրամ կադաստրային արժեքով՝ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենք կառուցելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |