Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 66-րդ հոդվածով և հիմք ընդունելով թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 12-ի N29-Ա որոշումը. 1.Ստեղծել Հրազդան համայնքի ավագանու հետևյալ խմբակցությունները. 1) «Ապրելու երկիր» խմբակցություն, 2) «Լուսավոր Հայաստան» խմբակցություն, 3) «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցություն, 4) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն: 2.Առաջարկել ավագանու խմբակցություններին համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնել խմբակցության կանոնադրությունը, կազմը, խմբակցության ղեկավարի և քարտուղարի անուն ազգանունները: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |