Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 4-րդ հոդվածով. 1.Հաստատել «Հրազդան քաղաքի 2026 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները» ծրագիրը` համաձայն հավելվածի: 2.2026 թվականի բյուջետային գործընթացով սահմանված կարգով և ժամկետներում հաստատված ծրագիրը և դրա գծով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից բնապահպանական վճարներից համայնքին հատկացված մասհանումները ստանալու հայտը ներկայացնել լիազոր պետական մարմին: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
|