Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 184
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1426
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2024 թվականի N 1426

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ, ՋԵՐՄՈՑՆԵՐԻ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱՔ ԲՈՒՖԵՐԻ, ԵՆԹԱԿԱՅԱՆԻ, ՊԱՀԱԿԱԿԵՏԵՐԻ, ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐԻ, ՊԱՀԱԿԱՏԱՆ, ՊԱՀԵՍՏԻ, ՀՈՐԵՐԻ, ՊԱՐՍՊԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի պահանջներով, հիմք ընդունելով 2023 թվականի մայիսի 18-ին «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված շինությունների հատակագիծը և «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռ. Կոծինյանի 2024 թվականի հոկտեմբերի 31-ի դիմումը.

1.Օրինական ճանաչել «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաք 10 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11062024-07-0038, գաղտնաբառ՝ YC9KSW68MYLI) հողամասում ինքնակամ կառուցված հետևյալ շինությունները․
1) 9546.53քմ արտաքին մակերեսով վարչական շենքը ` օրինականացման վճարը սահմանել 20 363 000 (քսան միլիոն երեք հարյուր վաթսուներեք հազար) դրամ,
2) 89633.32քմ արտաքին մակերեսով ջերմոցը` օրինականացման վճարը սահմանել 191 188 000 (մեկ հարյուր իննսունմեկ միլիոն մեկ հարյուր ութսունութ հազար) դրամ,
3) 97571.10քմ արտաքին մակերեսով ջերմոցը` օրինականացման վճարը սահմանել 208 120 000 (երկու հարյուր ութ միլիոն մեկ հարյուր քսան հազար) դրամ,
4) 104.77քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը` օրինականացման վճարը սահմանել 223 500 (երկու հարյուր քսաներեք հազար հինգ հարյուր) դրամ,
5) 14.93քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը` օրինականացման վճարը սահմանել 32 000 (երեսուներկու հազար) դրամ,
6) 13.43քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը` օրինականացման վճարը սահմանել 28 700 (քսանութ հազար յոթ հարյուր) դրամ,
7) 420.52քմ արտաքին մակերեսով բաք բուֆերի ՝ օրինականացման վճարը սահմանել 897 000 (ութ հարյուր իննսունյոթ հազար) դրամ,
8) 131.50քմ արտաքին մակերեսով ենթակայանի` օրինականացման վճարը սահմանել 280 500 (երկու հարյուր ութսուն հազար հինգ հարյուր) դրամ,
9) 19.03քմ արտաքին մակերեսով պահակակետի` օրինականացման վճարը սահմանել 41 000 (քառասունմեկ հազար) դրամ,
10) 33.75քմ արտաքին մակերեսով պոմպակայանի՝ օրինականացման վճարը սահմանել 72 000 (յոթանասուներկու հազար) դրամ,
11) 27.86քմ արտաքին մակերեսով պահակատան՝ օրինականացման վճարը սահմանել 59 500 (հիսունինը հազար հինգ հարյուր) դրամ,
12) 19.03քմ արտաքին մակերեսով պահակակետի` օրինականացման վճարը սահմանել 41 000 (քառասունմեկ հազար) դրամ,
13) 336.88քմ արտաքին մակերեսով պահեստի` օրինականացման վճարը սահմանել 719 000 (յոթ հարյուր տասնինը հազար) դրամ,
14) 12.67քմ արտաքին մակերեսով պոմպակայանի՝ օրինականացման վճարը սահմանել 27 100 (քսանյոթ հազար մեկ հարյուր) դրամ
15) 2.25քմ արտաքին մակերեսով հորի՝ օրինականացման վճարը սահմանել 4 800 (չորս հազար ութ հարյուր) դրամ ,
16) 2.25քմ արտաքին մակերեսով հորի՝ օրինականացման վճարը սահմանել 4 800 (չորս հազար ութ հարյուր) դրամ,
17) 2.25քմ արտաքին մակերեսով հորի՝ օրինականացման վճարը սահմանել 4 800 (չորս հազար ութ հարյուր) դրամ ,
18) 2.45քմ արտաքին մակերեսով պարսպի՝ օրինականացման վճարը սահմանել 5 300 (հինգ հազար երեք հարյուր) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի թիվ 900125001504 գանձապետական հաշվին:
  2.Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
  3.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
   4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
   5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner