Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 06-ի N 39 որոշման 1-ին կետը և Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 125 շենքի, 10 բնակարանի բնակիչ Ավետիս Հակոբի Ղասաբյանի 2024 թվականի սեպտեմբերի 03-ի դիմումը.
1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքում գտնվող 70 (յոթանասուն) քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը 6 (վեց) ամիս ժամկետով վարձակալությամբ տրամադրել Հրազդան համայնքի բնակիչ Ավետիս Ղասաբյանին` հայկական պարի դասընթացներ անցկացնելու համար:
2.Ամսական վարձավճարը սահմանել 35 000 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: