Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, օգնականներըը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:
2025 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է Միկրոշրջան թաղամասում կառուցել երաժշտական դպրոց, իսկ թիվ 9, թիվ 2, թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատությունները կունենան նոր շենքեր:
Կբարեկարգվի ու կվերանորոգվի թիվ 13 մանկապարտեզը, իսկ թիվ 15 մանկապարտեզում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները:
Ինչպես նաև նախատեսվում է կառուցել Քաղսի, Սոլակ գյուղերի, Վանատուր թաղամասի կոյուղագծերը, ոռոգման ցանցերը:
Ներհամայնքային ճանապարհների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ:
Իսկ բնապահպանական ծրագրով նախատեսվում է իրականացնել եղևնիների տնկման աշխատանքներ մայթեզրերի հողածածկ հատվածներում: |