Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 103
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 103


Զեկ. ՎԱՆՈՒՀԻ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, հաշվի առնելով, որ սուբվենցիայի շրջանակներում ձեռք բերվող աշխատանքներն անհրաժեշտ է ավարտել 2021 թվականի ընթացքում և հնարավոր չէ տեղափոխել 2022 թվականը`

1. Բաց մրցույթով ձեռք բերվող «Հրազդան համայնքի Թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի վերակառուցման, հիմնանորոգման և թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատության տանիքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում», «Հրազդան համայնքի բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքների իրականացում և թաղամասերն իրար միացնող հատվածի աստիճանավանդակի հիմնանորոգում», «Հրազդան համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների իրականացում»և «Հրազդան համայնքի ներհամայնքային ճանապարհների լուսավորության ցանցի արդիականացում» աշխատանքների հայտերի ներկայացման ժամկետը սահմանել 15 օրացույցային օր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆՈՒՀԻ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner