Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Զոհրակ Ազիզյանի 2023 թվականի փետրվարի 28-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 77/24 հասցեում գտնվող, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 77 շենքի թիվ 13 բնակարանի բնակիչ Զոհրակ ՈՒմրշատի Ազիզյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28022023-07-0029, գաղտնաբառ՝ IUN3FML2MJ9A) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 25.52քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 113 400 (մեկ հարյուր տասներեք հազար չորս հարյուր) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |