Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 06-ի N 39 որոշման 1-ին կետը. 1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» բյուջետային հիմնարկի շենքում գտնվող 70 (յոթանասուն) քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը 1 (մեկ) տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել «Աբելյան արվեստի դպրոց» ՍՊԸ-ին՝ թատերարվեստի դասընթացներ անցկացնելու համար:
2.Ամսական վարձավճարը սահմանել 35 000 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |