Այսօր: Հինգշաբթի, 21 Օգոստոսի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 372
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 990
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 օգոստոսի 2025 թվականի N 990

ՆԱՐԻՆԵ ՌՈՄԻԿԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 2025 թվականի օգոստոսի 19-ի զեկուցագիրը՝ Նարինե Ռոմիկի Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հրազդան համայնքի, Հրազդան քաղաքում հաշվառված՝ JEEP GRAND CHEROKEE LAREDO 3.7 մակնիշի, 37DN337 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2023-2025 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 202 070 (երկու հարյուր երկու հազար յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 174 489 (մեկ հարյուր յոթանասունչորս հազար չորս հարյուր ութսունինը) դրամ ապառք, 27 581 (քսանյոթ հազար հինգ հարյուր ութսունմեկ) դրամ տույժ․

1. Նարինե Ռոմիկի Մինասյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական վարույթի լսումների օրը նշանակել 2025 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 15։10-ին։
3.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Նարինե Ռոմիկի Մինասյանին։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Հայկ Հայրապետյանի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Թումոյանի վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner