Ղեկավարվելով«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով. 1.Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի « Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշման հավելվածի հատված 1-ում «Այլ եկամուտներ» տողում 49 խումբ.01 ենթախումբ դասակարգմամբ բացված եկամտային հաշվի՝ բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացում, տողը նախատեսել57 837 800 (հիսունյոթ միլիոն ութ հարյուր երեսունյոթ հազար ութ հարյուր) դրամի չափով՝ 4.5.1.51 Ճանապարհային տրանսպորտի սուբվենցիոն ծրագրերով կատարված կապիտալ ծախսերի գծով վճարումներ կատարելու նպատակով : 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |