Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Ռուբիկ Բակլաչյանի 2021 թվականի օգոստոսի 23-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան քաղաքի Մարշալ Բաղրամյան թաղամաս 122/23 հասցեում գտնվող, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 125 շենքի թիվ 8 բնակարանի բնակիչ Ռուբիկ Բակլաչյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական 501195, տրված՝ 2002 թվականի օգոստոսի 05-ին) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 48.0քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 213 300 /երկու հարյուր տասներեք հազար երեք հարյուր / դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |