Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 19-ի N 03 արտահերթ նիստի օրակարգը. 1) Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 9-ի N 147 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին 2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի հաստատման մասին 3) Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին 4) «Կենդանիների խնամքի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու, կազմակերպության կանոնադրությունը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |