Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն, 2024 թվականի նոյեմբերի 12-ի N 179 որոշումները և Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 85 շենքի 32 բնակարանի բնակիչ Հասմիկ Հունանյանի 2024 թվականի հոկտեմբերի 11-ի դիմումը.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10.07.01.51 ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածով նախատեսված ծախսերից՝ 50000 (հիսուն հազար) դրամ օգնություն տրամադրել Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 85 շենքի 32 բնակարանի բնակիչ Հասմիկ Հունանյանին՝ ամուսնու վիրահատական ծախսերի փոխհատուցման համար:
2. Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ ապահովել գումարի վճարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: