Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 12
 
Համար 12Ամսաթիվ 17/06/2024 08:00
Վարող ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: Քննարկվեցին մի շարք հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեց սուբվենցիոն հայտի շրջանակներում իրականացված Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու բեմի և սանհանգույցի վերանորոգման աշխատանքների մասին: Աշխատանքների ավարտից հետո անհրաժեշտություն առաջացավ իրականացնել, կազմակերպել կոյուղագծերի կառուցման ու ջրամատակարարման ապահովման աշխատանքները, քանի որ առկա համակարգերը մաշված էին և այլևս պիտանի չէին օգտագործման:

Ինչպես նաև ընթացքի մեջ են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերը, որոնք տեղափոխվել են 2024 թվական ժամանակի սղության պատճառով՝ ասֆալտապատում, մայթերի բարեկարգում, եզրաքարերի տեղադրում:

Այս պահին ընթանում են նաև գծանշման աշխատանքներ, սա կրում է ամենամյա բնույթ: Գծանշումներ կլինեն համայնքի գլխավոր, երկրորդական և միջթաղամասային փողոցներում: Նախատեսվում է վերոհիշյալ աշխատանքներն ավարտին հասցնել հունիս ամսվա վերջին:  Իրականացվում են նաև պարտադիր շրջայցեր առևտրի օբյեկտներում:

Իսկ Քաղսի, Սոլակ բնակավայրերում էլ ընթանում են ոռոգման ցանցի բարենորոգումներ, այն ավելի հասանելի դարձնելու բնակչությանը:

                Քննարկվեցին նաև այլ հարցեր , համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման մասին , ինչպես նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner