Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 12-ի N 07 նիստի օրակարգը. 1) Հողամասի փոխանակություն կատարելու մասին 2) Կադաստրային քարտեզում հայտնաբերված անճշտության ուղղում կատարելու և համայնքային սեփականություն ճանաչելու մասին 3) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին 4) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին 5) Գարունիկ Մայիսի Ռուբենյանին, Հայկ Կորյունի և Լիլի Կորյունի Հարությունյաններին պատկանող ավտոտնակի պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին 6) Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 10-ի N 53 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 7) «Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկի, Հրազդանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատելու մասին 8) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 252-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 9) Մեկ անձից գնում կատարելու մասին 10) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 09-ի NN 219 և 229 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին 11) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |